Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/529

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

կամ անարխիան։ Երկու դեպքում էլ մեր ժողովրդին սպասում են ահավոր վտանգներ։ Չպետք է հանգստանալ այն առումով, որ ձեզանից յուրաքանչյուրը, մեր ողջ ժողովուրդը միահամուռ սեպտեմբերի 22-ին պետք է կատարի իր քաղաքացիական պարտքը՝ մասնակցելով նախագահական ընտրություններին։ Միայն այդ դեպքում է, որ մեր ժողովուրդը չի սխալվի։ Որքան շատ մարդ մասնակցի ընտրություններին, այնքան սխալի հնարավորությունը կլինի նվազագույն, եւ ապագա Նախագահն իրեն շատ ավելի ամուր կզգա, որովհետեւ կվայելի մեր ողջ ժողովրդի վստահության քվեն։

Սիրելի ժողովուրդ, նաեւ ուզում եմ համայն հայությանը, մեր ողջ ազգին, լինի Հայաստանում, Ղարաբաղում, Ռուսաստանում, թե ողջ Սփյուռքում, շնորհավորել Հայաստանի Անկախ Հանրապետության 5-րդ տարեդարձի առթիվ։ Թող ոչ ոք չկասկածի՝ հարյուրամյակների արյունով ձեռք բերված այս անկախությունը մենք երբեւէ չենք կորցնի։ Այս անգամ մենք անկախությունը նվաճել ենք հավերժ պահելու համար։

Եւ քանի որ մենք մի փոքր լիրիկական զեղում թույլ տվեցինք, վերհիշեցինք 88 թվականի մեր միասնությունը, ուզում եմ վերակենդանացնել մի վանկարկում, որն այն ժամանակ ուներ այլ բովանդակություն, իսկ այսօր մենք դրա մեջ տեսնում ենք մեր ողջ ժողովրդի, համայն հայության, Հայաստանի եւ Արցախի միասնության խորհրդանիշը՝ «Մի՛-ա՛-ցո՛ւմ, Մի՛-ա՛-ցո՛ւմ, Մի՛-ա՛-ցո՛ւմ»։

«Հայաստանի Հանրապետություն», 19 սեպտեմբերի, 1996 թ.։