Էջ:Ընտրանի.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է





ԱՌԱՋԱԲԱՆ

Սույն ժողովածուն միայն հավուր պատշաճի կազմված հոբելյանական հրատարակություն չէ՝ Հայաստանի Հանրապետության Հիմնադիր֊նախագահ Լեւոն Տեր֊Պետրոսյանի 60֊ամյակի առթիվ, գնահատանք ու հարգանքի տուրք՝ պետական գործչի նրա վաստակին։

Վերջին տարիներին հետեւողականորեն աճում է Լեւոն Տեր֊Պետրոսյանի քաղաքական ժառանգությանը անդրադառնալու, նրա գնահատականները, վերլուծություններն ու կանխատեսումները հիշելու, դրանց իրավացիությունն ու ճշգրտությունը հիշեցնելու հաճախականությունը։ Սա նշանակում է, որ նրա քաղաքական ժառանգությունը ոչ միայն պահպանել է իր արդիականությունը, հասարակական հնչեղությունը եւ գործնական֊քաղաքական նշանակությունը, այլեւ բազմապատկել է իր այդ հատկանիշները։ Մինչդեռ, ժամանակին հրապարակված լինելով միայն օրվա մամուլում, դրանք այժմ մատենագիտական եզակի օրինակներ են՝ մի քանի գրադարանների պահոցներում, շատերին անմատչելի։ Էլ չենք խոսում այն ելույթների մասին, որոնք մնացել են անտիպ։ Անգամ ղարաբաղյան հակամարտության կարգավորման սկզբունքների ու հեռանկարների խնդրին վերաբերող հայտնի «Պատերազմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը, որի բոլոր հիմնական դրույթները հազարավոր անգամ վկայակոչվել, հիշատակվել ու հիշվել են, բազմաթիվ հրապարակումներից հետո էլ շարունակում է մնալ փնտրված։ Մինչդեռ Հայաստանի առաջին Նախագահն իր ելույթներում պարբերաբար անդրադարձել է ոչ միայն Հայաստանի համար կարեւոր այս խնդրին։ Նրա հրապարակային ելույթները ներառում են առտնին խնդիրներից սկսած մինչեւ պետականության հիմնադրույթներ ու քաղաքական սկզբունքներ, իրական ու կեղծ քաղաքական հասկացությունների, իրական ու ոչ