Jump to content

Էջ:Ընտրանի.djvu/79

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է






ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ «ՅԱՌԱՋ» ՇԱ ԲԱԹԱԹԵՐԹԻՆ
[1]

(21 մարտի, 1990 թ.)

― Թէեւ «Յառաջ»֊ի մէջ գրեցինք, բայց, աւելորդ չէ հաւանաբար, որ մեզի պարզէիք Ձեր այցելութեան բուն նպատակը։

― Ներկայ այցելութեան առիթը ֆրանսիական ընկերվարական կուսակցութեան հրաւէրն էր՝ մասնակցելու Ռէննի համագումարին, որը տեղի ունեցաւ Մարտի 15–19-ին։ Հայոց համազգային շարժման վարչութեան որոշմամբ մեր պատուիրակութեան կազմում ընդգրկուեցինք ես եւ Բաբգէն Արարքցեանը։ Գոհունակութեամբ պէտք է նշեմ, որ համագումարում պատկառելի պատուիրակութեամբ ներկայացուած էր նաեւ Հայ յեղափոխական դաշնակցութիւնը։

Ես չեմ ուզում անդրադառնալ համագումարում տիրող իրօք հետաքրքրական մթնոլորտին կամ նրա բացառիկ արդիւնքներին, քանի որ դրանք յայտնի պէտք է լինեն «Յառաջ»-ի ընթերցողներին։ Կը ցանկանայի կանգ առնել միայն համագում արի ընթացքում մեր ունեցած մի քանի կարեւոր հանդիպումների վրայ։

  1. Թերթը ծանուցում է. «Յառաջ»-ի խմբագրութեան երրորդ հարցազրոյցն է, զոր կ’ունենար «Ղարաբաղ» կոմիտէի անդամ, ՀՀՇ-ի վարչական անդամ՝ Լեւոն Տէր-Պետրոսեանի հետ։ Մեր առաջին հանդիպումը տեղի ունեցած էր Երեւան, 1988 Նոյեմբեր 16-ին, ոչ իսկ ամիս մը առաջ «Ղարաբաղ» կոմիտէի անդամներու ձերբակալութենէն («Յառաջ», 1988, Նոյ. 24, 25)։ Ապա՝ 1989 Յուլիսին, երբ Լեւոն Տէր-Պետրոսեան Փարիզ կը գտնուէր առողջական պատճառներով («Յառաջ», 1989, Յուլիս 8/9 եւ 11)։ Այս անգամ, կրկին Փարիզ է որ կ’ունենանք մեր հարցազրոյցը, Հայաստան վերադարձի իրնախօրեակին»։ Հարցազրույցը թողնում ենք դասական ուղղագրությամբ, ինչպես տպագրված է «Յառաջ» թերթում եւ արտատպված «Հայք»-ում։