Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/69

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

մը մնացեր է ու կմնա, որ աժած չաժածների համար հազար անուններ տան իրեն, կես-կես մըն է ըսեն, կասկածելի բողոքական մը կամ լրտես մը ժամուն հաշիվին, որ անորը կմնա կըսեն, ինչպես իր կիմը ժամունը կպահե տակավին։ Պարոնը ամեն բան մեկ անգամեն միտք բերելու համար դեռ կհիշե, որ Բաղդիկի պես մեկուն այն ցուրտ վերաբերումներուն շարժառիթն ալ իր կինն էր, որուն երես չէր տար Վարդեր ու ամեն անգամ ալ թթված դեմքով մը անցած անոր առջևեն։

Բաղդիկի աղջիկն ալ իր տունին հարս չի կրնար ըլլալ եղեր, ինչո՞ւ, որովհետև հայ կրոնքին ու սովորության մեջ այն չափ մը մոտավոր ազգականի հետ այնպես բան մը չէ տեսնված։ Մեծ հանցանքը Վարդերին, որուն քավության համար աչքերը կուտա ու կուլա միայն, այն գիշերը, այն ցորեկը ու բոլոր օրերը կուլա միայն ու կուլան տունին պզտիկներն ու ծակերուն ծղրիթներն անգամ։

Շալճիին տունը լաց ու շիվան ամեն օր, ու պահ մը ամբողջ գեղը կըլլա մղմղացողը կնկան մը գլխուն իջած այն «կարմիր ձոնին» համար։ Ոճրագործը ինք ալ բան մը կքմե՞ աչքերեն ― ով գիտե, միայն թե ինք կըսեն անգամ մըն ալ ինքզինքը մեռած մը զգալով ժամավորի ու ժողովարանականի այնքան արդար ցասումով արձակած քարերուն տակ, կամաց մը դուրս կելլե ճգնարանեն ու կինը գեղ-գեղ մինչև քաղաք, մինչև այն ինչ քաղաքները բժիշկներու կտանի, կներկայացնե, խղճահարի ստրջանքով ապուշցած խենթ մը, քարեն փայտեն ալ օգնություն, դարման կկողկողա, բայց պարապ հոգնություն, թեև ինք հանդիպածին իր ամբողջ հարստությունը կխոստանա։ Էն մասնագետ բժիշկներն անգամ հուսահատ իրենց անձեռնահասությունը կխոստովանին։ Մեռելի աչքեր իրապես, որ բնավ ճար չիկա դարմանելու։

Կերևակայեք հիմա թե՝ Արթին իր այս նոր մեղքին հետևանքովը ինչ տեսակ դժոխք մը կգտնե իր տունը։ Դժոխք ու ավելի բան մը ըսեք երբեմնի աս ընտանեկան խաղաղիկ բույնին, ուր հիմա էրկանը ձեռքովը կուրցած կին մը սըկե հոն քայլ փոխելու համար պզտիկներուն օգնության կդիմե ու պատերը խարխափելով կհասնի տեղ մը։

Ալ ասեղ, մկրատ չի կրնար բռնել, ա՛լ երբեք առջինին պես։ Իրկու առտու քրքրցվելիք կերակուրի մը համար երբ մառանը կփորձե մտնել, երբ անկե թոնիրին եզերքը կդառնա, զույգ ձեռքերը մարմինեն միշտ առաջ բռնած, աչքերն ալ լայն բանալու բնազդով