Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/81

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԲԱՄՊԱԿ ԲԵՐԱՆ

Խ…ցիները աս անունը կուտակին ան վարդապետին, որու գլուխին ու մորուքին մազերուն հետ հոնքերն ու քիթին վրայի աղվամազերն ալ ձյունի պես ճերմակ, աղնված բամպակի չափ ալ կակազ կերևային։ Դեռ անոր երեսներուն միսն ալ ճերմակ, հրեշտակ մը կարծես կամ էնդեմեն եկած պատգամավոր սուրբ մը անտարակույս։ Բայց ավելի ստույգը վանահայր վարդապետ մըն էր ան, որ տարին անգամ մը մոտակա այն վանքեն այն գյուղը այցելելով, պտղի կամ հոգեբաժնի պես տուրք մը կհավաքեր ու մեկ քանի օր վերջը իր տեղը կդառնար, առջևեն վարելով բեռցված էշերու երկարաձիգ կարավան մը, որուն վերջինին վրա ալ ինք հայր սուրբը պիտի բլրանար։

Այդ ճամփան, այդ վիճակին մեկ քանի օրհնություններ բնականաբար տուրս ողորմության կամ մանավանդ առատս բերողներու հասցեին։

Բայց ինքն ալ ինչ կձգեր ետևը, զոր ի վայելելն գեղացին մխիթարվեր ոևէ դեպս: Վանահայրը մտավոր պաշարե զուրկ բոլորովին, հազիվ կրնա աղոթք մը ծամծմել, հազիվ ավետարան մը երեք, չորս մոմերու լույսով, մնացածը իր բերնին մեջ ան խոսքերն են, որ բեմին վրայեն կարտասանե, կամ ավելի ճիշտ՝ կռնգե ստեպղինի չափ կարմիր ու խոշոր քիթի մը մեջեն, խոսքեր, որ հերվա կամ առջի տարվա ըսածներն են նորեն, էն պզտիկ շեշտը գերանի հաստությունով կխրվի ականջներու, «տուք և տացցի ձեզ, միոյն փոխարէն հազարապատիկս տացցի», ու այսչափը միայն տասն անգամ, քսան անգամ ու մեկ քարոզի մեջ, լսողին գլուխին վրա տանիքին փլիլն ալ անբնական դեպք մը չպիտի ըլլա։ Խոսքեր՝ միշտ նույնը ու ան անգամինն ալ այնպես, «վանք, վանական, անասելի խեղճության մը մեջ կգտնվին եղեր, ուրի՞շ — էշն ու էշպանը ծամ-ծամելիք չունին, բանվոր տղաքը շապիկ շապկընկեր չունին, ես պատարագի կկայնիմ, պտիկ մը բաժկցու չունիմ, ի՞նչ ունիմ, որ գալող գնացողին առջև երես ճերմկցնե. տարին տասներկու ամիս սոխ–սխտոր կըլլի ուտածնիս, անոնց ալ որպես խնձոր հասրեթը քաշեցինք, ոսպն ու ճուլպանտը քիշմիշ չամիչի պես կծամեինք, աս տարի անոնք ալ չունեցանք ու միայն ճանճոտ բակլա մը աղացինք չենկընուս տակ, բանն հոն է, որ ես բամպկոտած ծեր մը պունտան պեյլե, բակլա ծամող ակռան ալ չունիմ բերանս։ Ո՛րն ըսեի, սիրելիներս, ո՛րը