Jump to content

Էջ:Թլկատինցի, Երկեր.djvu/99

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

ատ ռեզիլ մարդը տասն անգամ բռնվեր է ալ, ու ինք նորեն տասնմեկերորդ ռեզիլութենեն վազ չէ եկած։

Աշխարհքն այսպես է, դրացի՜, մեր գեղացիները գոնե ես այսպես գտեր եմ, բարիք կընեն, իրենց չարիքները պարտըկելու համար քսան դահեկանով քսան լիրայի գողության մը քավությանը կսպասեն։

Դպրոցին կտան, որ թալլված դրացիին մը բողոք լեզուն խեղճին կոկորդին մեջ կծկեն, կիրակի օր մը եկեղեցիին կուտան, որ լուր օրերու ամբողջ շարք մը՝ աղքատ քաղաքացիներե այն տվածնուն տասնապատիկը շորթեն ու մեղա չգըտնեն, իմ խորհելու կերպս ահա որ դուն ինչ ալ ըսես, աշխարհքին անունն ալ համրես, իմս պիտի մնա։

— Բայց դուն ալ բան մը, որ վերջ մը բերեմ, գիտեմ թե՝ իրավ որ երկար խոսեցա, դուն զատվե ուրիշներեն, դուն քանի որ այսչափ բծախնդիր քննադատ մը կերևաս, այնպես մը դուրս եկուր, ու խոստացիր, որ… դուն ալ, է՛հ, վաճառական մը, քու բաժինդ տուր, որ վրան սանկ երկաթագիր բարերարություն մը գրելու ատենս, տակն ալ քու պատկերդ քաշեմ։

— Էհ, իրավ որ, գեշ չես ըսեր, գեշ չես թելադրեր, ամմա, սիրելի՛ս։

— Զիս պարապ մի ձգեր վերջապես, ա ճանըս, տուր ինչպես որ կուզես, ինչ չափով որ կուզես, կամ շարժառիթդ ինչ որ ալ ըլլար։

— Օ՛ֆ, օ՛ֆ…

— Դեռ շիտակն ըսելու համար, ինչ հարկ այն ճռպոտ ակնարկներուն, որ ըրիր ասոր-անոր հասցեին։ Մարդիկ ինչ որ են, կամ մարդը ջուրե՞ն բերված արդյոք թե՝ հողեն ծնված ըլլալնուն համար է, որ ոտնվորված են, քալել գիտեն, սահմանները կանցնին, որ ուրիշինն են, կամ ձեռքեր ունին, որ հափշտակելու վարժած են, քեզի ինչ փույթ ասոնք, աղա Գրիգոր, հոգի՛ս, խոսքին վերջ մը։

— Ա՛խ, ա՛խ, կհասկնան եղեր, որ նորեն ժամ մըն է, որ նույն խոսքը…

— Շատ զոռ ընելու ալ չի գար, բարեկամ, քիչ մը երկար փախավ։

— Կհավատա՞ս, որ ըսեմ, թե սա արալըխ՝ տասնոցին անգամ կարոտը կքաշենք, տասնոցին, տասնոցին։ Շաբթվա մեջ տասն ոսկիի փալիչա մը նետվեր է առջևս, վերցնեմ ձեռքս առնեմ, մեկ տերտ, չի վերցնեմ ուրիշ տերտ։ Զիս մենամարտի ստիպող ձեռնոց մը ըլլի