Մոճոռյանց Պետրոս։— «Բանաստեղծություններ»։ Աղեքսանդրապոլ. տպարան Աբրահամ Մալխասյանցի, 1892 թ.,
68 երես, գինն է 25 կ.
Այս գրքի մասին ստիպում է խոսել ոչ թե արժանիքը, այլ այն հանգամանքը, որ լռությունը կխաբե հեղինակին, ե նա, իրան շարունակ բանաստեղծ համարելով, իզուր, և նույնիսկ վնասակար աշխատանք կանի գրականության համար։ Մանավանդ բանաստեղծի հռչակ ունենալու ցանկությամբ հիվանդացած է մեր երիտասարդների մի նշանավոր մասը, որոնք, չնչին բացառությամբ, նույնքան զուրկ են բանաստեղծական բնատուր շնորհքից, որքան և պ. Մոճոռյանը։
Սրանց սրտումը բանաստեղծական կրակի տեղ մի ճճի կա, որ անհանգիստ է անում, ստիպում է մի գործ կատարել, մի փառք վաստակել, բայց որովհետև չեն կարողանում կամ չի հաջողվում այդ, գողանում են, մուրում են թեմաներ, մտքեր, այլանդակում են, հանգեր են թխում և անճոռնի հուսահատ աղաղակներով բարձրանում Ոլիմպոսի գագաթը՝ անհայտ չկորչելու և ավելի բարձր երևալու համար։ Սակայն նոքա չեն խաբիլ ընթերցող հասարակությանը և հայոց Մուսայի համար ընդհանուր արհամարհանք են վաստակել, բանաստեղծի նշանակությունը ծիծաղելի են դարձրել, այն տեղն են հասցրել, որ «Բ ա ն ա ս տ ե ղ–