Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/228

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված չէ


Հետաձգվում է։

Ամենքս էլ հետաձգում ենք։ Օայց բոլորովին լոել չի կաբելի։ Եվ ինձ էսօբ համակամ է մի խոր տխրություն։

Ես մտածում եմ. ինչպես էսօբ ժամանակը չի, ոբ էեբմոնտովի ծննդյան հաբյուբամյակի տոնը գաբ, էնպես էլ հաբյուբ տաբի ա– ոաջ ժամանակը չէբ, ոբ էեբմոնտովը ծնվեբ. բայց ծնվեց, ծնվեց հրեղեն ու վերասլաց մի հոգով, որ դեո մանկուց չնաշխարհիկն էր որոնում հարյուր տարի ւսռաջ եղած Ռուսաստանի միջավայրում, չինովնիկական մունդիրի մեջ ամուր սեղմված ու չորացած մի կյանքում, ու կատարվեց մեծ դրաման։

Այո՛, դրամաների մեջ ավելի զարհուրելին չկա, քան մեծ հոգիների դրաման։

Լերմոնտովն էլ ունեցավ իր մեծ ընկերի— Պուշկինի ճակատագիրը։ Մինը եղավ որպես ջինջ երկնակամարի վրա թափաոող մենակ մի ամպ։

Последняя туфа рассеянной бури! Одна ты несешься но ясной лазури, Одна ты наводишь унылую тень, Одна ты печалишь ликующий день2.

Մյուսը՝ որպես ծովի ընդարձակության վրա, կապույտ մշուշի մեջ հածող մենակ մի նավ։

Белеет парус одинокий В тумане моря голубом3…

Եվ երկուսն էլ Ռուսաստանի լայնածագալ տափ աստանների վրա չհասկացված ու հալածված մենակ հոգիներ…

£այց ինչո՞ւ էին նրանք հալածված իրենց հայրենիքում։ Մի՞թե իրենց հայրենիքը չէին սիրում։ Մի՞թե էեբմոնտովը իր հայրենիքը չէր սիրում։

Սիրում էր, այո՛, բայց «տարօրինակ» սիրով, ոչ էն սիրով, ինչ սիրով որ սիրում էին մնացած շատերը։ Եվ ինքն էր խոստովանում

221