Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/235

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ետ դարձավ։ էդ մի մասն էլ էսօր է հոշոտվում, դիակները դեռ չեն թաղված, կենդանի մնացածների գլխին էլ դեռ ոռնում են Ղլիջ-Գյադուկից քուրդն ու իր գնդակը, բայց դարձյալ դեպի էն հովիտը… Անդիմադրելի դեպի էն հովիտն են ձգտում մեր սրտերը, մեր մտքերը, մեր հոգիները։ էնտեղ են մեզ համար էն ամենը, ինչ որ մի ժողովրդի դարձնում են մեծ ու գեղեցիկ, էն ամենը, ինչ որ մի ժողովրդի կյանք ու ոգի են տալիս։ Դեպի մայր Արաքսի ու Եփրատի հովիտները։


ԴԵՊԻ ՄԵԾ ԿՅԱՆՔԸ

(Հայ օպտիմիստի խորհրդածություններից—մեծ պատերազմի ու հայկական խնդրի առիթով)


«Բնությունը կենդանի է ստեղծել,— մարդը հառաջադիմության արդյունք է»։

էսպես են որոշել մարդկային իմաստությունն ու գիտությունը։


Հիրավի, երբ խորաթափանց հայացքով նայում եք դեպի ետ՝ անցած հեռավոր ժամանակների աղջամուղջում ձեր աչքին մռայլ պատկերանում է մարդակեր մարդը, ապա երբ նորից դառնում եք դեպի ձեր չորս կողմը՝ տեսնում եք, որ մարդը էսօր ոչ թե մարդակեր չի, այլև մարդասպանությունն էլ նրա կյանքում արդեն համարվում է մի դժբախտ դեպք, որի վերացման համար նա մեծ մտահոգություն ունի՝ բարոյական պատվերներով, պետական օրենքներով, գեղարվեստական և ուրիշ հազար ու մի արտահայտություններով։

Դեռ սրանից էլ ավելին։ Տեսնում եք՝ նրա մեջ արմատանում, զարգանում ու ծավալ է առնում ալտրուիզմի–—այլասիրության լայն զգացմունքը, որ առաջնորդում է դեպի հանրամարդկային եղբայրությունը։


Եվ դեռ սրանից էլ դենը։ Նրա մեջ հետզհետե որոշվում, շեշտ–