Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/399

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է



27. ՆՎԱՐԴ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ

Պետերբուրգ–֊Թիֆլիս

[1912 թ.] փետրվարի 25,

25 փետրվարի

Նունիկ ջան.

Մի քիչ առաջ ստացա վերջին նամակդ։ Մի քիչ մարդավարի էր — տանից, ձեզանից տեղեկություններ կային։ Ուզում եք ինձանից իմանաք, առողջությանս լավ է, տրամադրությունս գիտեք, որ հեշտ չի կարող փչանալ և նույնպես լավ է ու խաղաղ, գործս շատ լավ է, արդեն շատ ու շատ բան պարզվել է ամենքի համար և գլխի են ընկել, իսկ եթե էլի պարզվի, վերջապես երբ բոլորովին պարզվի՝ պիտի զարմանան։ Երեկ հանկարծ սենատորներից Զվոլյանսկին հիվանդացավ գործը հետաձգվեի մինչև ուրբաթ։ Մյուս կողմից էլ կեղծիքների պատճառով վլախտաբաններն են բողոքել կամենում և երևի ուրբաթ շաբաթ շատ նորություններ կունենանք։ Գործն այժմ հանկարծ սաստիկ արագացրին, այնպես, որ շուտով կվերջանա։ Լսեցիր երևի, թե իմ ցուցմունքն ինչ խեղաթյուրումներով է լցված։ էսօր Աշխենն ու Մուշեղն էին մոտս հոհռալով։ Երկուսն էլ շատ լավ են։ Գիգան ամեն օր։ Այժմ Գիգայի տրամադրությունը շատ է լավացել։ Գիգան այնպես լավ պաշտպանեց Ղարարաղի Համազասպի և հաշտարխանցիների գործը — որ բոլորը զարմացան — միանգամայն հրաշալի, ամենաառաջնակարգների նման։ Բոլոր փաստաբանները շատ գովեցին։

Նունիկ ջան, կարդալու համար ես ասում, պատմական ու գիտական գրքեր ես ուզում, դրանից ավել ի՞նչ ունենք։ Բայց լավ կանես, եղբոր պատմությունը սիրում, ես— զբաղվես առանձնապես Արևելքով ու Կովկասով. և շատ է կարևոր և շատ կհավանես։ Դռան մոտի երկու-երեք պահարանում էլ շատ բան կա— սկսիր հենց Ռագոզինայի գրքերից — Индия, Мидия, Ассирия և այլն։ Գիտես ինչ բան է Միջագետքը. ծանոթացիր Միջագետքի հետ և առհասարակ հին աշխարհքի— հիմքը արդեն կըլինի։ Ես էլ անցյալ օրերը կարդում էի Битнер-ի գիրքը (թարգմանու–