Jump to content

Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/443

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

է՝ –հենց անունը հեքիաթ է, վերջացավ։ Գրիմմի անունն էլ վըեն։ Կարծում են հեշտ բան է հեքիաթ մշակելը։ Դրիմմները հազիվ մի քանի հեքիաթ ունենան մշակված։ Մնացածը ժողովրդական հե– թիաթանր են, խաոնած, աղավաղած ու վւչացրած։ 1

Ռուսները երկու հատորանոց մի գիրք են հրատարակել–– իրենց մանկական գրականության մասին, և խոստովանում են, որ Պուշկինից հետո, կամ ավելի ճիշտը՝ «Ոսկի ձկնիկից» հետո– նրանք՝ մինչև էսօր չեն կարողացել մի հեքիաթ մշակել իրենց էնքան աոատ ու լավ հեքիաթներից։

Իմ կարծիքով ես միայն մի հեքիաթ եմ մշակել կարգին (գուցե չնչին պակասություններ ունենա, ով գիտի) և ղա «Քաջ Նազարն» է։ («Մի կաթիլ մեղրը» աոակ է, թեև ոոաները վրեն գրել են сказка): Եվ այժմ եթե ասում եմ «Հազարան բլբուլը» կտամ, որովհետե հավաքել եմ երկար տարիների ընթացքում նրա վաթսունից ավելի վարիանտները։ Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում— ավելի լավ երկրներում էլ դեո պարզ հասկացողությտն չունեն։ Կարծում են ղա հեշտ ու հանաք բան է։ Դա գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է— ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են։

Եվ այժմ գրականության մեջ սիմվոլիզմը ոչ այլ ինչ է, եթե ոչ մի հանդուգն ձգտումն հեքիաթին մոտենալու։ £այց նամակս շատ երկարեց։ էս անգամ էսքան խելոքացիր, մնացածը երբևիցե։

Վահանի ժողովածուն11 լավ ես անում, բայց շուտ արա։

Ուղղագրությանը12 գալով՝ ես հոտառությունով ասում եմ, Щ դա չի անցնելու ամբողջովին — օրինակ ո-ի և յ-ի պատմությանը։ Ոչ թե պետք է հին հնչյունները 1 վերտկսւնգնել, այ| մաշվածները դեն գցել, ինչպես ռուսներն արին։ Ոչ թե պետք է դժարացնել, այլ պետք է հեշտացնել։ Եվ չպետք է էդ խնդրի ն էդ կերպարանքը տալ — պատվասիրություն ու չեմ իմանում ինչ բաներ կապել հետը։

Վերջապես՝ շատ բարևներ մերոնցից ու ինձանից—

քո Հ. Թումանյան