Էջ:Թումանյանի ԵԺ 4հատորով-4.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

էն էլ ոչ միայն մեր (Խդովրդակտնից ենք օգտվում, այլև օտար աղբյուրներից՝ Ռուսական, ֆրանսիական, գերմանական, լեհական, բայց մանավանդ անգլիական ու ամերիկական, հարկավ, մեր ինքնությանն ու մեր մտածողության եղանակին հարմարեցնելով։

Հեղինակի անունը հիշում ենք, եթե մի ուրիշ հեղինակից ենք վերցրել նույնությամբ, ինչպես, օրինակ, կտեսնեք տպած՝ Ամիչիս, Մամին Սիբիրյակ, Շիլլեր, Գյոթե, Անդերսեն։ Եթե փոփոխած կամ վերապատմած է՝ ըստ Ամիչիսի, ըստ Մամին Սիբիրյակի, որ կտեսնեք ձեր բարի աչքով։

Գալով ժողովրդականին, նույնպես բոլորի դիմաց նշանակում էինք «ժողովրդական» կամ «ժողովրդականից»։ Թաց արեք «Լուսաբերի» 1907 թ. Ա. տարվա ցանկը և կտեսնեք։ Բայց հետագայում խմբագրությունը, ինչ-որ փոփոխված է, իր իրավունքը չհամարեց անվանել ժողովրդական ու վարվեց էնպես, ինչպես ամբողջ աշխարհքն է վարվում՝ միայն զուտ ժողովրդականի դեմը թողնել «ժողովրդական» բաոը։

Եվ ահա էսպես, ո՛վ հայոց գրականության խուզարկու Դրամբյան։

Ինչպես տեսնում եք, ժողովրդական նյութերը՝ հեքիաթները, լեգենդները, աոակները, երգերը, անեկդոտները թափառում են գավաոից գավառ, երկրից երկիր, լեզվից լեզու, ազատ, անպասպորտ։ Եվ իսկի մի զարմանաք, որ Ս. Հայկունու գրքից դուրս էլ նրանց հանդիպում եք էսքան շատ վարիանտներով կամ հենց նույնությամբ, մանավանդ նույն երկրում, նույն ժողովրդի մեջ։ Մի՛ զարմանաք ու մի՛ զայրանաք, ով Դրամբյան։

Տեսնո՞ւմ եք, ես «դիպվածով» չեմ զբաղվել էս գործով։ Տեսնում եք, Հայկունու գրքից աոաջ էլ ինչքան նյութ ու քանի վարիանտ եմ ունեցել ձեոիս տակ, և ես ավելի զգույշ ու լուրջ եմ վերաբերվել մի «ծըտի», քան թե դուք մի «գրական մեծության»։ Դարձյալ մի՛ զարմանաք, ով Դրամբյան, այլ հասկացեք, հենց էստեղ է տարբերությունը «մեծության» ու «ոչնչության»։

Ես էլ շատ եմ ցավում, ով քնքուշ Դրամբյան, որ Հայկունին մեոավ հետին չքավորության մեջ, ինչպես մեոան Րաֆֆիները, Գամառ-Քաթիպաները, ու դեո շատերը պիտի մեոնեն էս փուչ աշխարհքում։