Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Քրիստոս հարյավ… Ա՜խ, և այս հոծ
Մութ-մըռայլից, երանի,
Հառներ հոգիս կըրակ ու բոց,
Զըվարթ հոգիս երբեմնի։

5 Եվ, երանի, նույն սաստկությամբ
Սիրո կիրքը ևս հառներ,
Երկինքս էլի դառնար անամպ,
Միտքըս ուժգին սավառներ…

— Լո՛ւռ կաց, անմիտ, ի՜նչ ես լալիս
10 Վըհատ ձայնով ծերության,
Դեռ քո ճամփին լույս է տալիս
Ճառագայթը վաղորդյան։

Եվ մըռայլից, որ կա իջած
Ծանր ու տարտամ քո սըրտին,
15 Պիտի հառնեն տանջված, խաչված
Ցընորքները քո նախկին։

134