Ելած՝ օվկիանի անզուսպ ալիքներ, Ծանըր հորձանքով զարկելով դեպ վեր, Լեռնանում էին, գոռալով ահեղ, Եվ մըրրիկն ուժգին շընչում էր այնտեղ 5 Անեզր ու անվերջ Տարածության մեջ։ «Կանգնեցե՛ք», գոչեց վըրձինը ձեռքին Կախարդ ծերունին հուզված տարերքին. Ու լուռ, հընազանդ հանճարի ձայնին, 10 Մութ ալիքները, փոթորկի ժամին, Կըտավի վըրա Կանգնած են ահա։