Էն երկնահաս Մասյաց կատար, 30
Ուր հին տապանն առավ դադար,
Դադար կառնեն փառքերն մեր հին,
Որ նորափայլ իջնեն կըրկին…
Հենց խոնարհես աչքերըդ ցած,
Լայն դաշտի մեջ, առջևդ հանկարծ, 35
Մառախուղից իր խաչի հետ
Կըբարձրանա մի սուր գըմբեթ,
Որ կըխոսի մարդու հոգուն՝
— «Խաղաղութիւն ամենեցուն»…
Էնտեղ էն հին դարերից վեր, 40
Երկնաքարոզ, հուժկու ձայներ,
Սահակ Պարթև, Ներսես մեծին
Խաղաղություն քարոզեցին։
Էնտեղ լցված ահեղ հոգով,
Աստվածային իր տեսիլքով, 45
«Էջմիածինն ի Հօրէ»,
Որ Հայաստան լուսավորե։
Ու լույսն առան ծավալեցին
Լուսավորիչն ու մեծ Տրդատ,
Ու տակավին այնտեղ կեցած 50
Կըսավառնեն հոգիացած։
. . . . . . . . . . .