Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/154

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը հաստատված է


1895



Ո՞Վ ՏԱՐԱՎ

Դուք ինձնից տարաք հիշատակարան,
Իսկ ես ձեզանից տարա հիշատակ—
Մեկը կորչելու, մաշվելու մի բան,
Մյուսը կըմնա երկար ժամանակ։

5 Դուք այս նյութական թուղթը գրելու,
Իսկ ես զգացմունք սըրտում կրելու.
Ես չեմ մոռանալ, երբ հողմեր ու ձյուն
Մարմնիս և ճամփույս շուրջն էին տիրում.
Ես ոգևորիչ այնքան ջերմություն
10 Գտա զգայուն, ազնիվ սրտերում։
             Ասացեք՝ իրավ,
             Մեզնից ո՞վ տարավ։

152