Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *
Երանի նըրան, ով որ քընեած
Ապրում է հանգիստ երկրի մի խորշում,
Ով որ երազներ ունի դեռ պահած
Գալոց օրերի ոսկի մըշուշում։
5
Ա՜հ, վաղուց արթնած՝ ես շատ եմ հոգնել
Անհույս ցանկալուց, անվերջ կարոտից,
Երազ ու անուրջ հատել են, հանգել,
Ու պաղն է փըչում հեռավոր մութից։
|
|
155