Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/164

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՀԱՅԻ ՏՐՏՈՒՆՋԸ

(Ֆելիետոնի փոխարեն)

Զարմանք բան է մեր բախտն, ախպեր,
Հայ գործիչին ինչ էլ անես,
Լավ տեղ կըտաս, պատիվ թե սեր,
Վերջը պետք է դու փոշմանես.
5 Ահա, ես ձեզ համրեմ մի-մի,
Մեղքն, ասացեք, ո՞ւմն է հիմի…
Չէ, մեզանում, աստված վկա,
Արժանավոր մի մարդ չըկա։

Պոետն, ասին, տաղանդ ունի,
10 Մենք էլ դրինք գործակատար,
Բայց տեր աստված հեռու տանի—
Հաշիվն այնպես խառնեց իրար,
Այնպես անկարգ, ցրված եղավ,
Որ խազեյնի զահլեն փախավ…
15 Չէ, մեզանում, աստված վկա,
Մի շնորհքով… պոետ չըկա։

Դերասանին շատ գովեցին,
Այնքան ասին— գլուխ տարան,
Մենք էլ տարանք… բանկի միջին
20 Մի հեշտ պաշտոն տվինք իրան,
Մի հեշտ պաշտոն, բայց տես այն էլ
Կարենո՞ւմ է գլուխ հանել…
Չէ, մեզանում, աստված վկա,
Մի հատ կարգին… արտիստ չըկա։

162