Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *
Մութ ու խավար իմ հայրենիք,
Անլույս գիշեր, լուռ ու տրտում…
Միտքս այնտեղ, ինչպես չըղջիկ,
Պըտըտում է ու պըտըտում…
5
Պըտըտում է լուռ, անտերունչ,
Տխուր, մամռոտ շիրմաց վերա,
Ավեր, անտեր հյուղերի շուրջ,
Ուր լույս չկա, ուր ձայն չըկա…
Ու ետ դառնում կրկին մոլոր,
10
Հուսակտուր ու գլխակոր
Թաքչում դարձյալ սրտիս խորքում՝
Իր հին ծանոթ ավերակում։
|
|
186