Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/222

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԸՆՏՐՅԱԼԸ

Հոգու սըրբազան կըրակով վառված
Իջնում էր Մովսես լերան գագաթից,
Իջնում էր ահեղ պատգամներն առած,
Շըղթայից հանող աստուծո մոտից։

5 Եվ մինչ կանխատես աչքովն իր հոգու
Տեսնում էր գալոցն իր ժողովըրդի,
Եվ մինչ հրճվում էր… ահա ներքևից
Ձայներ բարկության ու խառն աղմուկի…

Ու տեսավ Մովսես լերան բարձունքից,
10 Ժողովուրդն էնտեղ ներքև, հովիտում
Աստված է շինել ոսկուց, արծաթից,
Պարում է շուրջը ու հարբած գոռում.

«Ինչո՞ւ մեզ բերավ Մովսես անապատ,
Լի Եգիպտոսից ինչո՞ւ հանեց մեզ…
15 Ո՞ւր է մեր սըխտորն ու սոխը առատ…
Էնտեղ հանգիստ էր ու լիքն էր էնպե՜ս…»

Գոռում է էսպես ու հարբած պարում։
Ու… սուրբ Սինայի մըռայլ ամպերում
Կանգնեց մարգարեն, նայեց դեպի վեր.
20 «Մի՞թե այս ամբոխն իմ եղբայրն է, տե՜ր…

Լսում եմ ձայնըդ լեռների գլխին,
Ծովեր եմ պատռում, անցնում անապատ,
Հըրեղեն սյունով տանում իր ուղին,
Նա մի՛շտ կասկածոտ, նա մի՛շտ հուսահատ…

216