Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/224

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԱՇՆԱՆ ՎԵՐՋԸ

Սարի լանջին,
Մեգի միջում
Խոխոջում է
Ու տըրտընջում
5 Ջուրը բարակ,
Ջուրը տըխուր.
— Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր,
Տերև ու խոտ,
10 Վարդը շաղոտ,
Սարվորն ուրախ,
Սըրինգ ու խաղ։
Շուրջըս դատարկ,
Շուրջըս տըխուր…
15 Վաշ-վի՜շ, վաշ-վի՜շ,
Ո՞ւր կորան, ո՞ւր։

218