Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/237

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՃՆՃՂՈՒԿՆԵՐ


Կոտ ու կես կորեկ ունեմ ցանելու համար,
Ճնճղուկներ թռան եկան ուտելու համար,
Կռացա քար վեր առա զարկելու համար,
Ղասաբներ դանակ բերին մորթելու համար,
5 Աղջիկներ թև քաշեցին փետրելու համար։
Պառավներ պղինձ դրին եփելու համար։
Դուռ-դրկից շուրջ բազմեցին ուտելու համար,
Տերտերներ խաչով եկան օրհնելու համար,
Աշուղներ սազով եկան գովելու համար.
10 Ա՛յ ճնճղուկիկ,
        Կարմիր տոտիկ,
        Սիպտակ փորիկ,
        Ուտեն կուտիկ,
        Խմեն ջրիկ
15 Առվի եզրիկ,
        Պստիկ-մստիկ,
Փախչեն երթան ման գալու համար։

231