Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/254

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՎԵՐԱԿՈՒՄ


Մոլոր, մենակ ես շըրջում եմ
Ավերակում հայրենի,
Աչք եմ ածում ու հիշում եմ
Անցած կյանքը վաղեմի։
5 Է՜, այստեղ էլ ժամանակով
Շեն ու կենդան է եղել,
Ուրիշ օրով, ուրիշ կյանքով,
Ուրիշ մարդիկ են ապրել։

Ահա նըրանց տեղ-տըները
10 Լուռ-լուռ փոսեր ցիրուցան,
Ահա նըրանց շիրիմները,
Մամռոտ, անշուք, աննըշան
Ահա մեծի ապարանքը
Ու ամրոցը կիսավեր,
15 Ահա նըրանց խաղաղ վանքը,
Աղոթում է կարծես դեռ…

Մթընշաղը գետինն առել,
Լուռ է աշխարհք-արարած.
Բեկորներին աչքերս հառել
20 Մըտածում եմ շըվարած։
Հին դարերի մըշուշի մեջ
Նըշմարում եմ ես ահա
Փարթամ քաղաք, տներ անվերջ…
Մեծ պալատներ… ու սըրահ…

25 Ու սըրահը ճոխ զարդարված
Վառվում է ուշ գիշերով…

248