Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
ԳԱՐՆԱՆ ՀՐԱՎԵՐ
Բացվում են գարնան
Օրերը պայծառ.
Կգա՞ս, իմ ընկե՛ր,
Գընանք դեպի սար,
5
Գընանք դեպ այնտեղ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, երկինք ու արև…
Փըթթում են գարնան
Ծաղկունքը վառ-վառ.
Վե՛ր կաց, վե՜ր, ընկե՛ր,
10
Ելնենք դեպի սար.
Հազար գույներով, հազար-հազար ցեղ
Ժըպտում են նըրանք ու բուրում այնտեղ…
Կանչում են գարնան
Հավքերն անհամար.
15
Գընա՛նք, իմ ընկե՛ր,
Թռչենք դեպի սար,
Երգենք նրանց հետ՝ երկնահաս վերև,
Կյանքը լայնարձակ, ծաղիկ ու արև…
|
|
258