Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/273

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սևեր հագած ծընած օրես
25 Քաջ Կիվիվի երեցն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
Սագի վըրա արշավեցին։
Թևին արավ Սագը ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
30 Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Տիղմի միջին ու մարգերին
Օրոր-շորոր, խոնարհ ու հեզ,
Քաջ Կիվիվի տընտեսն եմ ես»։

Ուրուրն ու բուն, բազեն ու ցին
35 Կըռունկի դեմ արշավեցին.
Թևին արավ Կըռունկն ահից.
«Ամա՜ն, ասավ, մի՛ դիպչեք ինձ,
Ինձ ու մանրիկ իմ ձագերին.
Ամեն աշխարհ, որ աշխարհին
40 Գարունը գա՝ բանա հանդես―
Քաջ Կիվիվի աշուղն եմ ես»։

267