Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ԱՄԱՌՎԱ ԳԻՇԵՐԸ ԳՅՈՒՂՈՒՄ

Լուսընկա գիշեր,
Երկինքը պայծառ,
Անհամար աստղեր
Ցոլցլում են վառ։

5 Քընած է արդեն
Հովտի մեջ գյուղը,
Մըթնած ու լուռ է
Գյուղացու հյուղը։

Հոգնած գյուղական
10 Ընտանիքն ահա
Սրահում, կալում,
Կամ կըտրի վրա։

Երկընքի դիմաց
Գրկված են քընած,
15 Վերևիցն, ասես,
Ժըպտում է աստված։

27