Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/305

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
ՏԻԿԻՆ ՆԻՄՖԱ ԳՈՐՈԴԵՑԿՈՒՆ

Հյուսիսի կողմից,
Խստաշունչ հողմից
Եկաք դուք մեզ մոտ,
Մեր անհոգ, ուրախ
5 Ու զոռով խաղաղ
Երկիրն արևոտ։

Եկաք ու ընկաք
Մի նոր դըժընդակ
Փոթորկի առջև,
10 Ուր կիտվում են դեռ
Ահեղ, շանթաբեր
Ամպերը սև-սև։

Մեզ մոտ էլ, ավա՜ղ.
Արև ու խաղաղ
15 Անկյուն չըկա էլ,
Ուր որ կարենանք
Գոհ ու անվըտանգ
Ձեզ պահել, շահել։

Արևն ու լավ օր,
20 Երազուն ու խոր
Մեր սըրտումն են արդ,
Իսկ դուք, մեր փերի,
Գիտեք սըրտերի
Ճամբաները բարդ։

299