Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/310

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1919


ՆՎԵՐ ՎՐԱՍՏԱՆԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՆԵՐԻՆ

Չէ՛, չի լըռել մեծ Շոթայի
Երգի ձենը կաթոգին
Ու դարավոր ցավն ամեհի
Չի խորտակել էն հոգին։

5 Թընդում է դեռ նոր ձեռքերում
Էն քընարը գովանի,
Խընդում է դեռ նոր երգերում
Վըրաստանը գեղանի։

— Ողջո՜ւյն, ողջո՜ւյն ձեզ հին ու նոր
10 Արի, բարի ընկերներ,
Արարատի կողմից էսօր—
Եղբայրական երգ ու սեր։

Հին օրերի վերջալուսին,
Արշալուսին նոր կյանքի
15 Երգենք սըրտանց ու միասին
Երգը հանուր բերկրանքի։

Բարձըր հընչի մեր երգը թող,
Չարի ձենը խըլացնի,
Հընչյուններովն իր կախարդող
20 Երկրե երկիր թող անցնի։

Ամեն կողմից թող ամենին
Հըրապուրի ու բերի

304