Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/326

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1885





«ԹՈՂ ՓՉԵ ՔԱՄԻՆ» ԵՐԳԻ ԵՂԱՆԱԿԱՎ

Լուսնկա գիշեր.
Պայծառ երկնքում
Չկային սև ամպեր.
Աստղերն էին փայլում։

5 Հանդարտ ու տխուր
Լուռ էր բնություն,
Զի ամենայն ուր
Մորփեն էր տիրում։

Այդ ժամին, ընդարձակ
10 Արարատ դաշտով,
Մի տխուր էակ
Գնում էր ճեպով։

Մոտեցա նորան.
Ա՜խ, տեսնում եմ մի
15 Գեղեցկատիպ ու
Զվարթ պատանի։

Ո՞ւր ես շտապում,
Ասա՛, պատանի,
Անունդ, ազգանունդ,
20 Այսպես հարց արի։

— Դեպի Հայաստան,
Պատասխանեց ինձ,

320