Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/328

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Անցյալն է ողբում
Անդ բուն չարգուշակ.
55 Գյուղեր, քաղաքներ
Կան ողջ ավերակ։

Ծնողք, ազգական,
Եղբայր ու քույրեր,
Քեզ են սպասում
60 Անդուլ, անհամբեր։

Դարձի՛ր, պատանի,
Թո՛ղ այդ մտքերդ,
Քեզ են միշտ խնդրում
Բարեկամներդ։

65 Բացեց բերանը,
Խոր հոգվոց հանեց,
Երկու աչերից
Զույգ արցունք կաթեց։

— Ընկերությանն այն,
70 Որին երդվեցա,
Սրտովս ամենայն
Հպատակ, ծառա։

Ա՜խ, չկա հնար
Այլևս բաժանման.
75 Վճռած է արդեն՝
«Դեպի Հայաստան»։

Ես իրագործել
Կամիմ մի սուրբ միտք,
Միայն քավ մոռնալ
80 Ծնողք, ընտանիք։

Այսուհետ պիտ լինի
Իմ բարձս չոր քար

322