Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/34

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Ահա թե ինչու հայ ժողովուրդը,
50 Խաչ կամ նահատակ անունը տալով,
Զուր է համարում մարդկային ջանքը,—
Նրա մեծ զորքի վերա հուսալով։

Կամ երբ որ տերտերն յուր տուփը ձեռքին
Հայտնվում է նրան կրկին և կրկին,
55 Առատ շահելով, հանուն սուրբ խաչին,
Նա հավատում է թե՝ փրկեց հոգին։

IV

Անցնում է անցվոր այն մատրան մոտից
Երկյուղածությամբ և խաչակնքում,
Չարատանջ օրով դառնացած սրտից
60 Այսպես լիասիրտ աղոթում մտքում.—

«Ո՜վ սուրբ Նահատակ, գլխովդ պտույտ գամ,
«Դուն հասցնես ինձ ապրուստ օրական,
«Քո մեծ զորքովդ, անգութ, անզգամ
«Թշնամուս ջնջես և առնես կոխան»։

* * *

65 Հայոց ժողովուրդն ահա խռնված
Հետևում է յուր ծերուկ տերտերին՝
Խաչից խնդրելու, որ բռնված
Երկինքը խնայե իրան արտերին։

Թե մի վարակիչ ցավ է տարածված,
70 Մարախն ուտում է գյուղացու ցանը,
Աքս «երկնառաք պատուհասի» դեմ
«Օրհնած հողն» է միակ դարմանը։

* * *

Արևը կրակ է թափում վերից.

32