«Շնորհավոր Նոր տարի».
Եթե թևեր առնեի,
Սրտով վշտոտ ու կարոտ
Կըթռչեի ես քեզ մոտ, 5
Որ իմ պանդուխտ, հեգ եղբոր
Տարին անեմ շնորհավոր…
Բայց ես զուրկ եմ թևերից,
Եվ ստիպված եմ շատ հեռվից
Այս տողերով անտաղանդ 10
Շնորհավորել քո կաղանդ։
… Չիցե թե մենակ նա մտաբերի
Քաղցրիկ հիշատակն հայրենի երկրի,
Չիցե թե նրա հայացքը կարոտ
Չըգտնի խնդրած դեմքերը ծանոթ, 15
Դառնացած սրտով անիծի իրան,
Անիծի օրերն յուր պանդխտության…