Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *
Գերեզմաններում վաղուց հանգչում են
Նրանց չարչարված մարմիններն անշունչ,
Իսկ հոգիները խաղաղ պտտում են
Սիրած վայրերում, սիրելիների շուրջ.
5
Այժմ հալածել դժվար է սրով
Այն եթերային գոյություններին,
Որ զարմանալի զորություններով,
Գիտեն մոտենալ մարդկանց սրտերին…
Հաճախ մտորման ժամին լոռեցուն
10
Ուրվական ձայներ այլ եղանակով
Խոսում են այնպես և ալեկոծում
Դժգոհի հոգին համարձակ մտքով—
… Այ կարճամիտ մարդ, միտքդ բեր դու մեզ,
Երկրում հավիտյան խո չես ապրելու,
15
Մի օր ծնվել ես, մի օր կըմեռնես,
Ի՞նչ ես համբերում ձաղքին թշնամու…
|
|
345