Հանկարծակի սիրտս տխրեց— Միտքս եկան հին տենչեր, Որ ոչ մեկը չըկատարվեց, Եվ այն, գիտե՞ք, ինչե՜ր, ինչե՜ր… 5 Նրանք էին ինձ ապրեցնում, Նրանք էլ արդեն զուր են անցնում— Դատարկ ձայներ գլխիս վերից Կարծես թե միշտ ծաղրում են ինձ…