Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1894
* * *
Հայոց վարժուհի, ողջ 10-ը տարի
Արի տանջվելով պարտքդ կատարի,
Լռիր ու տոկա, համբերիր ու տար
Թեմական տեսուչ, Կոստո ու Կատար։
5
Թե ինչ է, մի օր ազգը քո սիրած
Գալու է քեզ մոտ, ուտելու է հաց,
Վեր է առնելու մի բաժակ գինի
Եվ շշնջալու «կենացդ լինի»։
Սակայն երբեք փառք չի եղել
10
Նպատակը քո ջանքի,
Ոչ կենացն ես դու համարել
Արդյունքը քո տանջանքի։
Այլ, որպես մերթ բանաստեղծը
Շուրջն ու իրան մոռացած
15
Ծնում է յուր հոգու իղձը
Աղմուկներեն խլացած,
Նույնպես և դու չարչարանքով
Սերունդներ ես վերածնել
Եվ տքնել ես ջերմ եռանդով
20
Մութն ու խավար վերացնել։
|
|
351