Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/372

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ՍՐՏԻՍ ԽՈՍՏՈՒՄԸ

Դաշնակահար պոետն երբոր
Էլ չըգրի դաշնակներ,
Սիրտը մեռնի վշտակոտոր,
Պատեն գլուխն ալիքներ,

5 Երբ մոռանա հիշել պես-պես
Անունն ու սերն ամենքի,
Գիտցեք, որ դեռ հիշում է ձեզ
Եվ այս օրերն իր կյանքի։

Գիտցե՛ք, որ նա, ալեվորած,
10 (Եթե հասնի այն օրին)
Դողդողալով, ոգի առած
Պատմում է յուր թոռներին,

Թե ի՛նչ օրեր տեսավ կյանքում,
Ո՛ւմ ունեցավ բարեկամ,
15 Եվ ձեր անունն հիշատակում,
Միտն է բերում շատ անգամ։

Բայց թերևս… ի՞նչ եմ ասում.
Նա ձեզ անվերջ կըհիշի,
Եթե միայն գերեզմանում
20 Հիշողություն կըլինի։

362