Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
* * *
Այսօրից ահա անում եմ ես ուխտ,
Որ այսուհետև չըխաղամ էլ թուղթ։
Բայց բանը շուտով այնպես պատահեց,
Որ բանաստեղծը խոսքը չըպահեց։
5
Էլ ինչ թաքցնեմ, եղո՜ւկ իմ հոգուն,
Երկու անգամ էլ տարվել եմ թաքուն,
Բայց թե չըթողնեմ այժմ թղթախաղ,
Ուրեմն էլ չըկա ինձ նման սարսաղ։
|
|
368