Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
* * *

Ի՞նչ ես կատաղել անմեղ արարքից,
Միամիտ ամբոխ, ես ի՞նչ արեցի.
Ուզում ես անհետ քշել աշխարհքից,
Որ ես իմ պարտքը միայն կատարեցի։

5 Արժանավորի առաջ խոնարհած
Ես պատարագ եմ մատուցանում,
Եվ չար նախանձից ահա կուրացած
Դուն ինձ քարկոծել ես ցանկանում։

Հապա քո աստվածը որտե՞ղ է բնակվում,
10 Այնտե՞ղ արդյոք, ուր դուն էլ չըգիտես,
Նա՞ է որ միայն սարսափ է զարկում,
Այդպիսի աստված ո՞վ քարոզեց քեզ։

Միամիտ ամբոխ, մոլորված ես դուն,
Ես անգիտությամբ կուռք չըպաշտեցի.
15 Ես այն մարդու մեջ տեսա աստըծուն,
Ահա թե ինչու երկրպագեցի։

38