Մընաս բարով, ուղտ բարեկամ,
Տըզզաց ճանճը, ամեն անգամ
Քո լավությունն ես կհիշեմ,
Շնորհակալ եմ, մընաս բարին։ 5
— Ընչի՞ համար, խոժոռադեմ
Հարցմունք արավ էն վիթխարին։
— Ընչի համար— այ զարմանք բան,
Նրա համար, որ ինձ այսքան
Ցույց տըվիր դու պատիվ ու սեր, 10
Քո ականջում այսքան օրեր
Ապրել եմ ես ու տաք կացել…
Ասավ տըզզան մեր պանդուխտը։
— Ոչ գալըդ եմ ես իմացել,
Ոչ գընալըդ, ասավ ուղտը։