Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
<ԷՔՍՊՐՈՄՏ>
Կարմիր դրոշն ազատության
Բացվեց հայոց սարերում,
Ցոլաց շողքը առավոտյան,
Մեր աշխարհի խավարում։
5
Բացվեց, թնդաց քաջ Ֆիդայու
Հրացանը մահաբեր,
Հայ բողոքը տարավ հեռո՜ւ,
Հեռո՜ւ աշխարհ ու ափեր։
Վե՛ր կաց, կանգնիր, դու տառապած
10
Հայոց դժբախտ ժողովուրդ,
Ու վեր կացավ հայը ցրված,
Արևելքից արևմուտք։
Վեր են կացել մի մարդու պես,
Թև են առել էն հողմից,
15
Արշավում են կռվի հանդես
Ամեն երկրից ու կողմից։
Խումբ է գալիս ծեր Կովկասից,
Հեռու ափից Նեղոսի,
Խումբ է գալիս երկրեն Պարսից,
20
Պաղ ձյուներեն Հյուսիսի։
Բանտ, կախաղան, սուր,
Հալածանք էլ չեն առնի սըրա դեմ,
Մինչև չըտան մեզ ազատ կյանք
Ու աշխարհը մեր եդեմ։
25
Կեցցե՛ դրոշն ազատության,
Բարձր ու մաքուր, հաստատուն,
Կեցցե՛ ծերուկ մեր Հայաստան,
Կարմիր Սասուն ու Զեյթուն…
|
|
396