Ну, господа! այսուհետև
Չի կարելի նայել թեթև,
Պետք է հոգալ, հըսկել արթուն,
Ինչո՞ւ է թանկ փողոցում ձուն, 5
Կամ թե անտեր այն շըները
Ո՞ւր են քընում գիշերները…
Պետք է այստեղ հարցը փակել
Ու միաձայն աղաղակել
Քաղաքի շահ, 10
Հա՛, հա՛, հա՛, հա՛…
Կամ կենտրոնը էլեկտրական,
Ինչո՞ւ [քաղքից] մոտ է այնքան,
Որ թե մի օր պայթի հանկարծ
Հինգերորդից ներքև կածի 15
Ութ երեխուն բանաստեղծի,
<Նրանց> կանի հանկարծամահ,
Հա՛, հա՛, <հա՛, հա՛>…