Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/410

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է




              Ու Գըլդանից…
— Ծո՛, էս ինչ է, աստծու խաթեր,
30 Էսպես ժողով չենք տեսել դեռ,
Այսուհետև ո՞ւր կըմընա
Գավառի ձայն… գավառի շահ…
              Այսպես ասին
              Ի միասին
35 Մեր Երևան, Գյումրին ու Կարս.
Աղա Թիֆլիզ նայեց թարս-թարս,
— Տեղըդ նըստի՛ր, կոպի՛տ գավառ.
Քառսուն ձայնով ձգեց հավար,
Այնպես թնդաց ու վեր կացավ,
40 Որ գավառը նոր հասկացավ,
Թե ինչին են սեյմը ասում,
Ինչ է իրեն վաղն ըսպասում,
Ու, վախեցած էս փորձանքից,
Հանեց իսկույն իրեն ցանկից։

400