Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/416

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



ԽՈՍՏՈՎԱՆՔ

Ես տակավին մանկուց գիտեմ
Հիմար խոսել, սուտ ժըպտալ,
Եվ սիրում եմ՝ շատ մարդկանց դեմ
Ես դիմակով երևալ։

5 Եվ շատ չըքեր գիտեն կյանքում,
Որ թեպետև ես՝ պոետ,
Եվ ըզգում եմ, և մըտածում
Հաշտ-համաձայն իրենց հետ։

Ժըպտում եմ, ու … դուրս է գալիս
10 Խըխունջն իրեն պատենից,
Արևի տակ ցույց է տալիս
[Իրեն] փոքրիկ պոզերն ինձ։

Մինչդեռ գաղտուկ, իրեն պաշտպան
Քողի տակից, մեն մենակ,
15 Իմ լուռ, խոհուն փիլիսոփան
Քընընում է շարունակ…

Ո՜վ, ի՜նչ հաճույք, երբ որ գիտես
Եղանակներ բազմազան,
Նվագում ես, հանում հանդես
20 Եվ մարդ, ճըճի և գազան։

Ու ողջ՝ հըլու― քո թովչանքին՝
Ցույց են տալիս ինչ ունեն,
Որ դու հասու լինիս կյանքին,
Գաղտնիք չըլնի [քո առջև]։

406