Դու գընում ես Անդարձ ճամփան
Մըշտադալար աշխարհքի։
. . . դալար իմ Անուշ,
Ուր անհայտ են, ուր որ չըկան 5
Էս չարիքի ու կարիքի
Ամեն մի կիրք, ամեն հուշ,
Ուր լոկ վերին կարեկցության
Շողն է կապում կոպիտ ու ցած
Էս կյանքի հետ ապաբախտ, 10
Ու վայրերում անմահական
Մարդն ապրում է հոգիացած,
Միշտ երջանիկ ու անհաղթ։
Ո՜վ, դու մանկուց քաջածանոթ
Էդ լույս ճամփին երկնաճեմ, 15
Քանի անգամ հըրաթև
Անցել եմ ես, ոտներս ամպոտ,
Հասել աշխարհքն էն եդեմ—
Բայց միշտ, ավա՜ղ, կարճատև։