Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/421

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է
1914



* * *


Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
Ու լաց են լինում սարսափած ու խեղճ
Որբ երեխաներ անթիվ, անհամար։

5 ― Ինչո՞ւ եք լալիս, անմեղ փոքրիկներ…
Ձեր հայրերն ընկա՞ն <ամենը> կըռվում…
Էլ ոչ ոք չըկա՞, որ ձեզ պաշտպանի…
Վախենո՞ւմ եք դուք էս չար աշխարհում…
Խեղճ երեխաներ, անիծվի աշխարհն,
10 Ուր որ դողում է ձեր մանուկ հոգին,
Անիծված լինի, քանդվի, կործանվի
Իրեն մթերած չարության տակին…

Հրացաններ են ճայթում սրտիս մեջ,
Հրացաններ են ճայթում անդադար,
15 Ու լաց են լինում սարսափած ու խեղճ
Հայրեր ու մայրեր, անթիվ, անհամար։

— Ինչո՞ւ եք լալիս, դժբախտ ծնողներ,
Ձեր որդիքն ընկա՞ն <1 անընթ> կըռվում.
Էլ բան չըմնաց կյանքում ձեզ համար,
20 Էլ ոչ ոք չըկա՝ ձեզ մխիթարի.
Ու ողբում եք դուք դատարկ աշխարհում…
Դըժբախտ ծնողներ, անիծված լինին,
Որ դատարկեցին ձեր կյանքը էսպես.

411