Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
1917
ԻՄ ԱՐՓԻԿԻՆ
[Ա՜խ, Արփի՛կ ջան, որ արփի ես
Բացվում հոգուս երկընքում,
Գիտե՞ս քանի արփի բացվեց
Քեզնից առաջ էս կյանքում…]
5
Քո լույս ու կույս շաղով, շողով
Թարմ շաղախված իմ սըրտում
Անքուն վախով, թաքուն դողով
Էս սև ամպն է պըտըտվում…
[Բայց] դու փայլիր, խաղա, շողա,
10
Կյանքը լինի քեզ եդեմ,
Ցոլա, ժըպտա, հուր բոց տեղա
Արևմուտքի մութի դեմ։
Տիեզերք է իմ մեծ հոգին,
Դու իր արփին բոցավառ,
15
Սա անդունդներ ունի մըթին,
Դու անըստվեր ու պայծառ,
[Ա՜խ, Արփի՛կ ջան, քանի՜-քանի՜
Սիրտ կա թաղված ոտիդ տակ,
Քանի արփի կա գեղանի
20
Սուզված խավարն անհատակ…]
|
|
416