Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/436

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է



Կիրք, ահ ու զարկ,
20 Հո՜ւյզ…

III

Ծագի՛ր, ծագի՛ր,
Զարկի՛ր, զարկի՛ր,
Չարի, չարքի
Մութն հալածի՛ր
25 Արուսյա՛կ,
Լույս ցերեկի
Դուռը բացիր,
Արուսյա՛կ։

Հիվանդն անքուն,
30 Տըխուր մահճին,
Ճամփորդն անտուն,
Ճամփի միջին
Մընում են քեզ,
Երբ տի ծագես։

35 Հավքը [թառած]
Ծառի ճյուղից,
Ծառը [սառած]
Մըթընշաղից
Մընում են քեզ,
40 Երբ տի ծագես։

Հանդվորն հեռու,
Խուլ հանդերում,
Եղնիկն…
Խոր անտառում,
45 Մընում են քեզ,
Երբ տի ծագես։

Ծագի՛ր, ծագի՛ր,

426