Ինչպես կաղնին Լիբանանի, 60
Որ հողմերին ծաղր կանի,[1]
Էնտեղ արթուն կանգնել է նա[2]
Լուսավորչի շիրմի վըրա,
Բազուկն հպարտ հենել կողքին,
Կանգնել է մեծ ու ահագին, 65
Ու արծըվի աչքերն հընոց[3]
Սևեռել է կողմերն Հայոց,[4]
Կողմերն Հայոց ու շատ հեռուն,
Դիտե ցրված իր ձագերուն…[5]
Ա՜հ, ուխտավոր, աստված սիրես,
Եվ ի՛մ կողմե աջն համբուրես։