Jump to content

Էջ:Թումանյանի ԵԼԺ հ1.djvu/468

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Օ՜, մի՛ հավատալ ժըպտուն աչքերին,[1]
10 Նրանք շատ անգամ ծաղիկներ են վառ,
Թունավոր օձ է պառկած տակերին,[2]
Ներքև նախանձի դժոխք է խավար։

Ահա պոետն էլ շատ ու շատ անգամ[3]
Խաբված այդպիսի ժըպտուն աչքերից,
15 Չարամիտներին դարձավ բարեկամ,
Եվ խեղճի սիրտը մաշվեց դավերից։[4]

Դու շատ մի՛ խաբվիլ ժըպտուն աչքերից,
Նրանք շատ հաճախ ծաղիկներ են վառ,
Բուսնում են սրտի ավերակներից՝
20 Տխուր հատակը ծածկելու համար։

Ահա պոետն էլ, որ այնքան հաճախ
Ե՛վ տառապել է, և՛ վշտեր ունի,
Ողջը ծածկելով ժպտում է ուրախ,
Կարծես քեզանից բախտավոր լինի․․․


1 ԲԲ Դու մի՛ հավատար ժըպտուն աչքերին
3— 4 ԲԹ, ԲԲ Բուսած կորստյան անդունդի ծայրին
Միամիտ մարդկանց քարշելու համար։
8 ԲԲ Եվ որքան սըրտում գանգատներ ունի․․․
9 ԲԹ, ԲԲ Դու շատ մի՛ խաբվիր ժպտուն աչքերից,
4 ԲԹ Ու սըրտում այնքան գանգատներ ունի,
ԲԲ Որ սըրտում այնքան գանգատներ ունի,
15 ԲԹ, ԲԲ Բայց հաճախ այնպես ժպտում է զվարթ,


ՄԻ ՀԱՌԱՉԱՆՔ
(էջ 149)
8 Հհ, Դփ, ԲԲ Եվ սիրտս բացվեց,
9 Հհ Եվ նորա միջից,
  1. 9 Դու շատ մի՛ խաբվիլ ժըպտուն աչքերին —
  2. 11 Թունավոր օձ է պառկած տակներին,—
  3. 13 Ահա պոետն էլ մի քանի անգամ
  4. 16 Եվ խեղճի սիրտը մեռավ դավերից։