Քո անհունից իմ աղջկան,
5
Որ քեզ սիրել,
Իրն է արել
Ու ժըպտում է դեմըդ էսքան։
Տիեզերքի շքեղ գոհար,[1]
Որ խաղում ես,
10
Փաղփաղում ես
Ճերմակ ու բիլ լուսով քո վառ,
Ու զարդարում,
Զըվարթ վառում
Մեր գիշերվա ճակատը մառ․․․[2] 15
Ի՜նչքան աչք է վըրադ հառել,
Նայում է քեզ
Հիմի մեզ պես,
Ի՛նչքան աչք է նայել, մարել,
Եվ կամ ի՛նչքան
20
Դեռ պիտի գան,
Որ անհայտից կյանք չեն առել։
Ասա՛, Սիրիուս հավերժական,[3]
Ի՛նչ ես հոսում,
Ի՜նչ ես ասում
25
Քո անհունից իմ աղջկան.
Եվ նըրանց էլ
Ի՜նչ ես ասել.
Որ կային ու չըկա՜ն, չըկա՜ն․․․